Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի դեպքով քաղաքական ու բարոյական պատասխանատվության համար առաջին հերթին պետք է պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ նշելով, որ սգո օր չհայտարարելու փաստը ունի իր պատճառները: «Խնդրում եմ սգո օր հայտարարելու հարցը չմտցնել օրակարգ, մենք հենց հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ ու մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել»,- ասաց նա: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են պատերազմից երկու տարի անց զինվորները դեռևս մնում կացարաններում, Խաչատրյանը ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո ռազմական գործողություններ են եղել, զորքերի տեղակայման վայրեր են փոխվել, ինժեներական կառույցներ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել։ «Որ ասում եք՝ ապահովված չեն տարրական պայմանները, այդ պայմանները ապահովված են, բայց ինչ պայմաններ էլ որ լինեն, եթե 5 լիտրանոց բենզինը լցվում է վառարանի մեջ, որևէ անվտանգային պայման չէր կարող այ
Հրդեհի առթիվ սգո օր չի հայտարարվել, որովհետև հիբրիդային պատերազմի մեջ ենք. պատգամավոր
1 февраля 20231 фев 2023
4
1 мин