Найти в Дзене
Հայաստանն այսօր

Երևանյան ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր

Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ գործակարգավարական նիստում։ Նոր ավտոբուսներով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կանգառների սահմանները կմեծացվեն, այս կերպ հնարավոր կլինի նաև խուսափել խցանումներից: Հանձնարարվել է սկսել կանգառների գույքագրման գործընթացը: Տրոլեյբուսների և համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանը մի քանի օրից կլինի Երևանում: Ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ: Հարկ է նշել, որ Թեհրանի մետրոպոլիտենն այսօր ունի 250 կմ ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխ

Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ գործակարգավարական նիստում։

Նոր ավտոբուսներով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կանգառների սահմանները կմեծացվեն, այս կերպ հնարավոր կլինի նաև խուսափել խցանումներից: Հանձնարարվել է սկսել կանգառների գույքագրման գործընթացը:

Տրոլեյբուսների և համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանը մի քանի օրից կլինի Երևանում:

Ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ:

Հարկ է նշել, որ Թեհրանի մետրոպոլիտենն այսօր ունի 250 կմ ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր: Մշակութային ոլորտում ևս երկու մայրաքաղաքները մի շարք ծրագրեր են դիտարկում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում