Արցախի և արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պայքարը ոչ միայն հայերի, այլև աշխարհի համար է կարևոր, քանի որ այն արժանապատվությունը, արժեքները պահպանելու պայքար է: Այս մասին հունվարի 24-ի երեկոյան կազմակերպված Արցախի բարեկամների «Արցախ. 44-օրյա շրջափակում» խորագրով հեռավար հավաքի ժամանակ ասել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այս մասին տեղեկանում ենք պետնախարարի կայքից: «Չնայած մենք ծանր իրավիճակում ենք, բայց ես լավատես եմ, որովհետև տեսնում եմ արցախցիների ոգին ու կամքի ուժը, և ինձ համար մեծ հպարտություն է այդ մարդկանց կողքին կանգնելը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչով անցնելու, որովհետև արժանապատիվ ապրելու ձգտումը և սերը դեպի հայրենիքը մեծ ուժ է տալիս»,- ասել է նա: ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է շրջափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներն ու հումանիտար խնդիրները: Նա նշել է, որ շրջափակումը միայն դատարկ ցուցափեղկերը չեն, դա մարդկանց մի շարք հիմնարար իրավունքների՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության, պատշ
Իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու արցախցիների պայքարը նաև աշխարհի համար է կարևոր. Ռուբեն Վարդանյան
25 января 202325 янв 2023
2
1 мин