Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ամեն ինչ մեկ մարդու «վզին» չպետք է փաթաթել. ՔՊ խմբակցության քարտուղար

Պաշտպանության նախարարը, մենք՝ բոլորս՝ իշխանությունը, մեր երկրում տեղի ուենցած յուրաքանչյուր դեպքի պատասխանատուն ենք, բայց դա չի նշանակում, որ միանգամից քավության նոխազների պետք է գտնել ու ամեն ինչ փափաթել մեկ մարդու «վզին»: Խորհրդարանական ճեպազրույցների ժամին այս մասին նշել է ԱԽ «Քաղաքացիական պայմանագիր« խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր զորամասում տեղի ունեցած ողբերգությանը, նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի հնարավարությանը:

«Տեղի ունեցած ողբերգության քաղաքական և քրեաիրավական պատասխանատվության մասին կխոսենք այն ժամանակ, երբ դեպքի մանրամասները պարզվեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում