Վրաստանի՝ Արևմուտքի ճնշմանը դիմակայելու կարողությունը, որը բացահայտորեն պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին, արժանի է հարգանքի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։ «Մենք տեսնում ենք, ինչպես Վրաստանը, այնպես էլ գրեթե բոլոր երկրները գտնվում են Արևմուտքի ճնշման տակ, որը պահանջում է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այդ փոքր երկիրը և նրա կառավարությունը քաջություն ունեն ասելու, որ կառաջնորդվեն սեփական շահերով և սեփական տնտեսության շահերով, և սա հարգանքի է արժանի»,- ասել է Լավրովը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Վրաստանի՝ Արևմուտքի ճնշմանը դիմակայելու կարողությունն արժանի է հարգանքի․ Լավրով
18 января 202318 янв 2023
2
~1 мин