Найти тему
Հայաստանն այսօր

Դահուկորդ Միքայելյանին 17 վայրկյան չի բավականացրել Ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու համար

Հայաստանի դահուկասպորտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանին ընդամենը 17 վայրկյան չի բավականացրել ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։

Համաշխարհային ուսանողական խաղերի դահուկավազքի 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Միքայելյանը 26 պետությունների 82 մասնակիցների հետ համառ պայքարում գրավել է 4-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով Ճապոնիայի և Նորվեգիայի երկու ներկայացուցիչներին, որոնցից 2-րդ տեղն զբաղեցրած Բոե Մագնուսը 2016թ. երիտասարդական Օլիմպիական խաղերի չեմպիոնն է:

Նշվում է, որ մրցատարածության զգալի մասը Միքայելն անցել է առաջատարի դիրքում: Միքայելյանն այսօր հանդես կգա նաև 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում, որտեղ հավակնում է մեդալի։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում