Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Գագիկ Բարսեղյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Նրա թեկնածութունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 72-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 67, դեմ 5: Գագիկ Բարսեղյանը 2016 թվականից ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նրան ներկայացնելիս նշեց, որ այս ընթացքում հանձնաժողովը խմբակցություններից միայն մեկ թեկնածուի առաջարկ է ստացել։ Բարսեղյանը 1999 թվականից աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, ապա ՀՀ վարչապետի աշխատակազմում։ 2002 թվականից նա աշխատել է ԱԺ-ումէ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ, իսկ 2016 թվականից ԱԺ բյուջետային գրասենյակի ղեկավար-փորձագետ է։ Բարսեղյանը հանրային կառավարման և ֆինանսների ոլորտում ունի դասավանդման, վերապատրաստումների, ծրագրերի կազմակերպման մեծ փորձ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegr

Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Նրա թեկնածութունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 72-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 67, դեմ 5:

Գագիկ Բարսեղյանը 2016 թվականից ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նրան ներկայացնելիս նշեց, որ այս ընթացքում հանձնաժողովը խմբակցություններից միայն մեկ թեկնածուի առաջարկ է ստացել։

Բարսեղյանը 1999 թվականից աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, ապա ՀՀ վարչապետի աշխատակազմում։ 2002 թվականից նա աշխատել է ԱԺ-ումէ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ, իսկ 2016 թվականից ԱԺ բյուջետային գրասենյակի ղեկավար-փորձագետ է։

Բարսեղյանը հանրային կառավարման և ֆինանսների ոլորտում ունի դասավանդման, վերապատրաստումների, ծրագրերի կազմակերպման մեծ փորձ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում