Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը 13-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։ Համաշխարհային ուսանողական խաղերում իր մրցելույթներն ավարտել է նաև մենասահորդ Մարինա Ասոյանը: Նա կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 30-րդ տեղը և դուրս մնացել ազատ ծրագրում հադես եկող 24 մարզիկների շարքից: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի է դուրս եկել նաև առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: 1500 մետր սպրինտի որակավորման փուլում նա գրավել է 13-րդ հորիզոնականը՝ չկարողանալով տեղ զբաղեցնել լավագույնների շարքում: Միքայելը հունվարի 17-ին և 18-ին հանդես կգա դահուկավազքի դասական և ազատ ոճի 10 կմ մրցատարածություններում: Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 12-ին: Միջոցառմանը 50 երկրի ավելի քան 2000 պատվիրակ է մասնակցել: ՀՀ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ ձմեռային Համաշխարհային ունիվերսիադային մասնակցում է պե
Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը 13-րդ տեղն է զբաղեցրել Համաշխարհային ունիվերսիադայում
17 января 202317 янв 2023
1 мин