Найти в Дзене
Հայաստանն այսօր

Կանադայի խորհրդարանում կքննարկվի Արցախի շրջափակման հարցը

Այս շաբաթ Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Լաչինի միջանցքի արգելափակման հարցի շուրջ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի Համայնքների պալատի անդամ Գարնեթ Ջենուիսը։

«Կանադայի Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանում աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հրատապ լսումներ հրավիրելու համար», - գրել է նա:

Վերջինս իր գրառմանն ավելացրել է Կանադայի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Ստեֆան Բերժերոնի թվիթը, որ Քվեբեկի դաշինք կուսակցության անդամների նախաձեռնությամբ և պահպանողականների և նոր դեմոկրատների աջակցությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում կանցկացնի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքը փակելու հարցի շուրջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին:

Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում