Найти в Дзене
Հայաստանն այսօր

Freedom House-ը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Բերձորի միջանցքի շրջափակումը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, միջազգային հանրությանն էլ կոչ է արել՝ աջակցել շրջափակումը վերացնելու հարցում: Այս մասին նշվում է կազմակերպության Twitter-յան միկրոբլոգում։ Կազմակերպությունը նախ նկատել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ ամսից ավելի շարունակվող շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական պաշարները նվազում են։

«Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել շրջափակումը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն՝ աջակցել շրջափակումը վերացնելուն և առանց հարկադրանքի բանակցություններին վերադառնալուն։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է ապահովվեն»,-նշել են Freedom House-ից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում