Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԱՄՆ-ն Արցախի շրջափակմանը վերջ դնելու համար պետք է օգտագործի իր լծակները․ կոնգրեսական

Միացյալ Նահանգները պետք է օգտագործի իր լծակները՝ Արցախի շրջափակմանը վերջ դնելու համար։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել
է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննան։ «Մինչ մենք խոսում ենք, հայերն ստանում են համամասնական կտրոններ, ինչպես ամերիկացիները Մեծ դեպրեսիայի ժամանակ: Ադրբեջանն ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակել է Լաչինի միջանցքը, և դա հանգեցրել է սննդամթերքի և դեղորայքի մեծ պակասի։ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր լծակները՝ վերջ դնելու Արցախի շրջափակմանը»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Միացյալ Նահանգները պետք է օգտագործի իր լծակները՝ Արցախի շրջափակմանը վերջ դնելու համար։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել
է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննան։

«Մինչ մենք խոսում ենք, հայերն ստանում են համամասնական կտրոններ, ինչպես ամերիկացիները Մեծ դեպրեսիայի ժամանակ:

Ադրբեջանն ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակել է Լաչինի միջանցքը, և դա հանգեցրել է սննդամթերքի և դեղորայքի մեծ պակասի։ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր լծակները՝ վերջ դնելու Արցախի շրջափակմանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում