Հունվարի 1-ին, ժամը 17։15-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Նծված վարչական շրջաններ են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Ժամը 17:50-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկատվություն է ստացվել, որ խնդիրը կապված է գազի մատակարարման համակարգում հոտատվության մակարդակի ավել քանակի հետ. վտանգավոր ոչինչ չկա։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում օդափոխել տարածքը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Երևանում գազի սուր հոտը պայմանավորված է հոտավետության մակարդակի ավելացմամբ. ԱԻՆ
2 января 20232 янв 2023
5
~1 мин