Հայաստանը չի մասնակցել ՌԴ-ում երեք երկրների ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, քանի որ Լաչինում ճգնաժամ է ստեղծվել և արտաքին քաղաքականության պատասխանատուները զբաղված են այդ ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Անդրադառանլով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ Գրիգորյանն այն համեմատեց Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ելույթների հետ։ «Ալիևը ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ նկրտումներ է ներկայացրել։ Պատմական նարատիվներով շարժվող այդպիսի բազմաթիվ լիդերներ են եղել։ Ես վստահ եմ, որ Հիտլերը նույն արգումենտացիայով է հարձակվել հարևան երկրների վրա՝ ասելով, որ պատմականորեն այդ հողերն իրենց են պատկանել և սկսել Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ալիևի հայտարարությունները ամբողջովին նման են սրանց»,-նշեց ԱԽ քարտուղարրը։ Խոսելով Միութենական պետության ստեղծման մասին՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հայտարարության մասին, Գրիգորյանը նշել է, որ մենք պետք է պաշտպանենք մեր սուվերենությունը։ « ՀՀ հա
Ալիևը ոչնչով չի տարբերվում Հիտլերից. նա էլ էր հարձակման համար նույն արգումենտացիան օգտագործում. ԱԽ քարտուղար
27 декабря 202227 дек 2022
8
2 мин