Հայաստանը և Չինաստանը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության և բժշկության, ինչպես նաև բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպման հարցերում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Այս մասին քննարկվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև Չինաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը։
Նախարարությունից հայտնում են նաև, որ կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։