ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ից 24-ը աշխատանքային այցով եղել է Կոսովոյի տարածաշրջանում։ Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից: Այցի շրջանակներում տեղի են ունեցել պատվիրակության հանդիպումները Կոսովոյի «Ֆիլմ Սիթի» ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նեիլ Նոլանի, Բազմազգ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անջելո Ռիստուչիայի և շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Բոժիցեվիչի հետ։ Հանդիպումների ընթացքում բարձր է գնահատվել առաքելությանն ընդգրկված հայկական ստորաբաժանման պատրաստության և կարգապահության մակարդակը։ Զրուցակիցները քննարկել են նաև առաքելությանը հայ խաղաղապահների ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։ Պատվիրակության անդամներն այցելել են Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական ստորաբաժանման տեղակայման վայր, ծանոթացել հայ զինծառայողների ծառայության կրման պայմաններին։
Այնուհետև պատվիրակությունը մեկնել է Լիբանանի Հանրապետություն և նոյեմբերի 25-ին ներկա գտնվել խաղաղապահ առաքելություն