Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում Բելգիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի տոնակատարություններն ավարտվել են Բրյուսելի կենտրոնում ոստիկանության հետ բախումներով և ջարդերով, իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել: Այս մասին ТАСС - ի փոխանցմամբ՝ հայտնել է Բրյուսելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Իլզե վան դե Կեյրեն։ «Տասնյակ մարդիկ, որոնցից մի քանիսը փակ դեմքերով, անկարգություններ և բախումներ են կազմակերպել ոստիկանության հետ, ինչը խաթարել է հասարակական կարգը։ Ցուցարարները պիրոտեխնիկա էին օգտագործում, քարեր ու շշեր էին նետում, մահակներ էին օգտագործում ու աղբամաններ այրում», - հայտնել է նա։ Անկարգությունները շարունակվել են երկու ժամ Միդի և Լեմոնյե բուլվարների շրջանում, այն գոտում, որտեղ մեծ թվով մարդիկ են բնակվում Մերձավոր Արևելքից, այդ թվում՝ Մարոկկոյից: Արդյունքում ջարդվել են մի քանի մեքենաներ, պոկվել են լուսացույցները, բելգիացի լրագրողներից մեկը այրվածքներ է ստացել դեմքին հայտնված հրատեխնիկական հրթիռից։ Ոստիկանությունն արգելափակել է անկարգությունների գոտին,
Բրյուսելի կենտրոնում անկարգություններ են սկսվել Քաթարի ԱԱ-ում Բելգիայի պարտությունից հետո
28 ноября 202228 ноя 2022
3
1 мин