Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Վալերի Պեկրեսեն իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։ «Ես հանդիպում ունեցա Արցախի Հանրապետության նախագահի հետ և վերահաստատեցի իմ աջակցությունն ու համերաշխությունը Հայաստանին և Արցախին։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը պահանջում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։ Ֆրանսիայում այցով գտնվող Արցախի պատվիրակության կազմում է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Ֆրանսիա են մեկնել պաշտոնատար այլ անձինք ևս։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի ղեկավարը համերաշխություն է հայտնում Հայաստանին և Արցախին
6 декабря 20226 дек 2022
11
~1 мин