Թուրքիան կարող է ցամաքային գործողության նախապատրաստվել Սիրիայի հյուսիսում, գրում է Yeni Şafak-ը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն: «Ճանկ-սուր» գործողության ընթացքում ահաբեկիչների 89 թիրախ, ՔԱԿ-ի մի շարք ահաբեկիչներ (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն), այդ թվում՝ մի քանի բարձրաստիճան ղեկավարներ ոչնչացվել են: Սա դիտվել է որպես ցամաքային գործողությունների հնարավոր առաջին քայլ»,- գրում է թերթը։ Հաղորդվում է, որ ողջ երկրի վեց տարբեր բազաներից օդ բարձրացող ինքնաթիռները միաժամանակյա գործողություններ են իրականացրել Սիրիայի և Հյուսիսային Իրաքի թիրախների դեմ:
«Գործողության ընթացքում, որն իրականացվել է մարտական և աջակցության ինքնաթիռներով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով, ոչնչացվել են թիրախներ, այդ թվում՝ ահաբեկիչներին պատկանող ապաստարաններ, բունկերներ, քարանձավներ, թունելներ և պահեստներ», - նշվում է հրատարակության մեջ։ Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում և Իրաքում քրդական կազմավորումների դեմ «Ճանկ-ս