️Ֆրանսիայի Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայներով բանաձև է ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից, ապահովել հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահպանումը և կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Փաստաթուղթն առաջարկում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարման էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանին պահանջ է ներկայացվում Հայաստանի օկուպացված տարածքների անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը։ Միաժամանակ Սենատը կառավարությանը կոչ է անում քննարկել Արցախում մարդասիրական գրասենյակ ստեղծելու, Հայաստանին ամեն տեսակի աջակցություն ցուցաբերելու հարցը, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում։ Բանաձևի հեղինակները Ֆրանսիայի կառավարությանը միջնորդում են հայ բնակչության և Հայաստանի անվտանգության երաշխավորությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ առաջարկելով այդ նպատակով տարածաշրջանում տեղակայել միջազգային ուժեր։ Սենատորները վերահաստատում են Արցախի Հանր
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը
16 ноября 202216 ноя 2022
7
1 мин