Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Խովաևը Բաքու և Երևան կբերի համապարփակ ռուսական առաջարկներ՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Ավելի վաղ Խովաևը նաև այցելել էր Երևան։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Խովաևին մանրամասներ էր ներկայացրել խաղաղության պայմանագրի հայկական մոտեցումների մասին։ Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Բաքվում Ալիևն ընդունել է ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին
24 ноября 202224 ноя 2022
3
~1 мин