Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է, որ Հայաստանի Հանրապետության հետ ապրանքաշրջանառության ծավալը եռապատկվելու է, երբ Իրանը լիովին միանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Այս մասին հայտնում է Mehr-ը: Հինգշաբթի օրը Թեհրանում ելույթ ունենալով Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը, Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինն ասել է, որ երբ ամբողջությամբ ավարտվի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Իրանի անդամակցությունը, երկկողմ կապերն էլ ավելի կընդլայնվեն։ Անդրադառնալով անցած տարում Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությանը, Իրանի արդյունաբերության նախարարն ասել է, որ երկրի տնտեսական պատվիրակությունը անցյալ տարի Հայաստան կատարած այցի ընթացքում ծավալուն բանակցություններ է վարել հայ գործընկերների հետ և, բարեբախտաբար, այդ հանդիպումները զգալի ազդեցություն են ունեցել երկու երկրների միջև տնտեսական գործարքների զարգացման գործում: «Իրանը մեծապես կարևորում է հարևան Հայաստանի հետ հարաբերությունները հատկապես տնտեսական ոլորտում»,- ասաց նա և հույս հայտնեց, որ Իրանի և
Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը կեռապատկվի. Իրանի արդյունաբերության նախարար
11 ноября 202211 ноя 2022
7
1 мин