ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում առնվազն չորս մարդ է մահացել «Նիկոլ» փոթորկի հետևանքով, հայտնում է ABC հեռուստաալիքը։ Տղամարդ ու կին մահացել են հոսանքահարվելուց՝ էլեյտրահաղորդման կայանքի կոտրվելու պատճառով։ Եվս երկուսը մահացել են փոթորկի ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ «Մենք կոչ ենք անում բոլոր բնակիչներին և այցելուներին ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, եթե դրսում են։ Երբեք մի դիպչեք կոտրված հոսանքի գծին: Եթե դուք մեքենա եք վարում և տեսնեք ընկած էլեկտրահաղորդման գիծ, անմիջապես փոխեք ուղղությունը»,- ասել է շերիֆ Դոն Բարնսը: «Նիկոլ» փոթորիկը հարվածել է Ֆլորիդայի արևելյան ափին։ Քամու արագությունը հասել է 33 մ/վրկ-ի։ Փոթորիկը գտնվել է Ֆորտ Փիրս քաղաքից 45 կմ հարավ-արևելք և շարժվել դեպի հյուսիս-արևմուտք։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ֆլորիդայում «Նիկոլ» փոթորկի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել
11 ноября 202211 ноя 2022
5
~1 мин