ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան տարբերակը» նախատեսում է ճանաչել Բաքվի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում որևէ բան պարտադրել և թելադրել Հայաստանին։ Ելույթ ունենալով «Վալդայ» բանավիճային ակումբի նստաշրջանում՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը «իհարկե պետք է»։ «Եվ մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանի սահմանազատմանը և սահմանային հարցի ամբողջական կարգավորմանը։ Մենք կողմ ենք դրան: Հարցը, թե որ տարբերակն ընտրել, Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ղեկավարության գործն է։ Ամեն դեպքում, անկախ նրանից, թե որ տարբերակն է ընտրված, եթե դա բերում է խաղաղության, մենք միայն կողմ ենք: Մենք չենք պատրաստվում որևէ բան պարտադրել: Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել», – ընդգծել է նա։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ խաղաղ պայմանագրի «վաշինգտոնյան» տարբերակը նախատեսում է Բաքվ
Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարին. Պուտին
28 октября 202228 окт 2022
32
2 мин