Հոկտեմբերի 27-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի Հանրապետության ԶՈւ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ պարոն Գիյոմ Օլանժիեն: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և շեշտել այցի կարևորությունը: Արմեն Գրիգորյանը և Գիյոմ Օլանժիեն գոհունակությամբ ընդգծել են երկուստեք իրականացվող գործուն քայլերը հայ-ֆրանսիական հարաբերությունների և՛ խորացման, և՛ ընդլայնման ուղղությամբ: Հանդիպմանն Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ԶՈւ բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային խաղաղությանը հասնելուն միտված ջանքերը: Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ պատվիրակության հետ. քննարկված հարցերը հայտնի են
27 октября 202227 окт 2022
9
~1 мин