Найти тему
Armenia Today

«Ես հրաժարվում եմ ֆինանսավորել հայերի ջարդը». Twitter-ում մեկնարկել է Հայաստանին աջակցող ֆլեշմոբ

Twitter սոցիալական ցանցում #StandWithArmenia հեշթեգով մեկնարկել է ֆլեշմոբ՝ ի աջակցություն Հայաստանի և հայ ժողովրդի։

Ֆլեշմոբին միացել են սոցցանցի օգտատերեր տարբեր երկրներից՝ հայտնի հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, բլոգերներ, հասարակ քաղաքացիներ։ «Ես ֆրանսիացի եմ… ես բելգիացի եմ… ես եվրոպացի եմ… ես շվեյցարացի եմ… ես հույն եմ… ես արգենտինացի եմ… և հրաժարվում եմ ֆինանսավորել հայերի ջարդը՝ ադրբեջանական գազի դիմաց»,- նշում են ֆլեշմոբի մասնակիցները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ռուսական գազից հրաժարվելու Եվրոպայի մտադրության ֆոնին, հոկտեմբերի 1-ին
հայտարարել էր մինչև 2027 թվականը Եվրոպա բնական գազի մատակարարումները մինչև 18 միլիարդ խորանարդ մետր կրկնապատկելու Ադրբեջանի պլանների մասին։ Այդ մասին նա հայտարարել էր Սոֆիայում IGB գազի փոխկապակցիչ կայանքի գործարկման արարողության ժամանակ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում