Найти тему
Հայաստանն այսօր

ԶԼՄ-ները Արցախի սահմանադրական փոփոխության որոշումը կապում են մոկսովյան այցերի հետ

«Հրապարակ» օրաթերթը Արցախի սահմանադրական փոփոխության որոշումը կապում է Արցախի նախագահի և պետնախարարի մոկսովյան այցերի հետ:

Ըստ թերթի՝ ՌԴ-ն չի ցանկանում ո՛չ նախագահ Արայիկ Հարությունյանի, ո՛չ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, ուստի Արցախում ուշագրավ զարգացումներ են սկսվել։

Երեկ հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխություն՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքի համար։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականից հետո մեխանիկորեն լուծարվում է թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը։ Վերոնշյալ փոփոխությունից հետո ֆորսմաժորային կամ ռազմական դրության ժամանակ, նախագահի հրաժարականի (մահվան) դեպքում, խորհրդարանը կարող է նոր նախագահ ընտրել։

Ուշագրավ է, որ այս դրույթը տեղ էր գտել սահմանադրական փոփոխությունների փաթեթում, որը մշակվել էր անցած ամիսներին, սակայն տարեվերջին Արայիկ Հարությունյանը փաթեթը հետ կանչեց խորհրդարանից։

Թերթի աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է Արցախում ստատուս-քվոյի պահպանմամբ եւ սահմանադրական փոփոխությունների միջոցով ուզում է նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձեւավորել:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում