Ազատ գյուղի զորանոցում բռնկված հրդեհի դեպքով, որի հետևանքով 15 զինվոր է մահացել, նշանակվել է թմրաբանական փորձաքննություն, հայտնում է «Ժողովուրդ»-ը։ Թերթը գրում է՝ քննիչները կասկածներ ունեն, որ զորանոցում թմրանյութ է եղել։ Քննչական կոմիտեից թերթին հաստատել են թմրամիջոցների փորձաքննության նշանակումը. «Այո, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաև հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ևս չի ստացվել»,- մանրամասնել են նրանք: Կանցկացվի թմրամիջոցների թեստավորում՝ պարզելու համար, թե ինչու զինվորները ոչինչ չեն արել կրակի մեջ այրված տարածքից դուրս գալու համար։ «Վառարան վառելու համար բենզին օգտագործելու մեջ կասկածվող սպան քննիչներին պատմել է, որ հրդեհը բռնկվելուն պես ինքը բղավել է՝ զինծառայողներին արթնացնելու համար, սակայն նրանք չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից վիճակում են եղել»,- գրում է «Ժողովուրդ»-ը։ Աղբյուրը հայտնում է, որ
Զորանոցում հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան դեպքով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն․ ԶԼՄ
10 февраля 202310 фев 2023
1
1 мин