Найти тему
Հայաստանն այսօր

Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները. Ջոն Գալլագեր

Միացյալ Թագավորությունը ուշադրությամբ հետևում և բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՀՀ կառավարությունը։

Փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում ոլորտային բարեփոխումների իրականացման գործում և գոհունակությամբ արձանագրել է հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան: Տիգրան Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են «Լավ կառավարման հիմնադրամի» և Հայաստանի ներդրումային խորհրդի համագործակցությանը, որը ծառայում է որպես պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության ու Փոքր և միջին ձեռնարկատիրության ասոցիացիաների միջեւ, քննարկել են հայ-բրիտանական առեւտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաև երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում