Մի քանի օր առաջ ստացել ենք խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանական հերթական արձագաքը և առաջարկները: Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Խաղաղության բանակցությունները շարունակական գործընթաց են, և Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այս բանակցություններում, և մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը, մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում: Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա տարբեր, մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը: Սա շատ կարևոր է հասկանալու համար, որ թեև Լաչինի միջանցքն արգելափակված է, մնացած բոլոր մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, այնուամենայնիվ, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են»,-ասել է Միրզոյանը: Այս համատեքստում նա շեշտել է Ադրբեջանի քաղաքականության մասին: «Բանակցությունների հաջող և ավելի հա
Մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագաքը և առաջարկները. Միրզոյան
7 февраля 20237 фев 2023
11
2 мин