Հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին մասամբ ավերվել է երկրի հարավում գտնվող թուրքական Քահրամանմարաշում էպիկենտրոններով երկրաշարժերի հետեւանքով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Եկեղեցին գտնվում է Հաթայ նահանգի Վաքըֆլի գյուղում, որտեղ ապրում է մոտ 130 էթնիկ հայ։ Տուժածներ չկան, սակայն վնասվել են մի քանի տներ, դպրոցի շենքը և Սուրբ Մարիամ եկեղեցու պատերը, որը համարվում է Վաքըֆլըի գլխավոր տեսարժան վայրը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: