https://master2018.blogspot.com/
Փաշինյանը շարունակում է աջ ու ձախ վիրավորել (Տեսանյութ) https://master2018.blogspot.com/
https://master2018.blogspot.com/
Պարոն վարչապետ, հարցս հետեւյալն է. պաուզա եմ տալիս հատուկ, որ ըստ ավանդույթի հրճվանքը թեւակոխի մեր դահլիճ։ Այսպես սկսեց իր հարցը ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Միշտ մտածել եմ, որ ձեր իշխանության օրոք եւ պայմաններում չի կարող լինել իրավիճակ, երբ որեւէ պետական կառույցի պարտավորություն քաղաքացու նկատմամբ չիրականացվի, առավել եւս որեւէ պետական կառույցի
https://master2018.blogspot.com/
պարտավորություն որեւէ քաղաքացու նկատմամբ չիրականացվի, քաղաքացին դիմի դատարան, կառույցը բողոքարկի, բայց պարտվի , քաղաքացին շահի, հետո կառույցը դիմի հաջորդ ատյան բողոքարկի նորից պարտվի, հետո դիմի երրորդ ատյան՝ պարտվի, այդ թվում Սահմանադրական դատարան եւ վերջապես արձակվի դատարանի օրինական վճիռ։ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության համար փաստաթուղթ արձակվի, կատարողական թերթ, որպեսզի կատարվի հարկադիր կարգով այդ պարտավորությունը, բայց էլի դա տեղի չունենա։ Այս տարվա դեռ հունվարի 22–ին, կայացել է վերջնական վճիռ, որով ՊՆ–ն պարտավորվել է սոցիալակն շարժման համահիմնադիր եւ պահեստազորի սպաների շահերի պաշտպանությունը համակրգող, պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանին փոխհատուցել իրեն օրինական կարգով հասանելիք, չվճարված արձակուրդայինները։ Մինչ օրս չի կատարվել եռաստիճան դատական գամակարգով անցած վճիռը։ Այստե՞ղ է Պաշտպանության նախարարը, այստեղ չէ։ Կարո՞ղ է արդյոք ձեր իշխանության օրոք նման բան լինել»,– հարցրեց Ուրիխանյանը։
https://master2018.blogspot.com/
Պատգամավորի հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. «Բուն կատարողական վարույթին ծանոթ չեմ, անպայման կծանոթանանք, կհասկանանք, թե որն է պատճառը, որ կատարողական վարույթը նման ձգձգում է ունեցել, բայց ինձ հուշեց Պաշտպանության փոխնախարարը, որ կառավարության որոշման նախագիծ կա վերաբաշխում կատարելու մասին, որը նախատեսված է հենց դատական ակտերից բխող ՊՆ պարտականությունները կատարելու հետ, այնպես, որ կարծես թե այդ խնդիրը լուծվում է։ Մնացած մասով կուսումնասիրենք ու կտեղեկացնենք»։
https://master2018.blogspot.com/
Ուրիխանյանը Բադասյանի ելույթին սուր արձագանքեց. «Էս ճի՞շտ որոշում էր, արդարադատության նախարարին բերել պատասխան տալու. էն ինչ որ պետությունը պետք է աներ՝ երկիր, հող, հայրենիք, մարդու կյանք պահած սպայի նկատմամբ, չի արվել, ի՞նչն է քննարկվում, տվեք այդ մարդու փողերը։ Երկրորդ՝ top ten of the ministers պաշտպանության նախարարը, հարգելի պարոն վարչապետ, բա չեք իմացել ինձ ու ձեզ դատի է տվել, առաջին անգամ եմ ես այդպիսի բան տեսնում»։
Նիկոլ Փաշինյանըին այս ձևակերպումը հունից հանես, նա տեղից միջամտեց՝ ասելով, որ պաշտպանության մասին այդպես խոսողը թոփ զրո պատգամավոր է։ «Դա ի՞նչ խոսելու ձեւ է»։
Ուրիխանյանը պատասխանեց. «Միտքս ավարտեմ, հետո ասեք. 1.9 միլիարդի հասնող պարտավորություններ չեն կատարվելարտահայտության համար, հայցադիմում եմ սստացել, որով պահանջվում է հերքել այս արտահայտությունը եւ մի շարք այլ արտահայտություններ։ Հիմնադրամ չի փոխանցվել 1.9 միլիարդ դրամի հասնող գումար արտահայտությունը կարդացել եմ պարոն վարաչպետ ձեր կողմից ինձ փոխանցված գրության մեջ։ Հարց, դուք տեղյա՞կ եք սրա մասին։
Այս հարցին եւս պատասխանեց Ռուստամ Բադասյանը. «Ձեր սկզբնական հարցի պատասխանն արդեն հնչեց, որեւէ բան չենք կարող ավելացնել։ կարծում եմ սպառիչ պատասխան ստացաք ձեր հարցին, իսկ եթե հույս ունեք, որ պետք է բոլոր կատարողական վարույթների մասին անգիր իմանանք, որպեսզի ամբողջ նկարագիրը միանգամից ներկայացնենք, բնականաբար նման իրավիճակ չի կարող լինել»։
Ի դեպ Բադասյանի՝ ամբիոնից հեռանալու ընթացքում էլ, Նիկոլ Փաշինյանը շարունակում էր նստած տեղից խոսել։