Լեոնիդ Ենգիբարյան «Ես այնպիսին չեմ, ինչպիսին բոլորը: Ախր ծաղրածուն չի կարող լինել ինչպես բոլորը: Ծաղրածուն մասնագիտություն չէ, աշխարհայացք է: Ես ուզում եմ ստեղծել իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն: Ես ուզում եմ գրել մի քանի գիրք: Վախենում եմ բարեկեցությունից: Սիրում եմ ծովը, աշունը…Վինսենթ Վան Գոգին»,- ասել է Ենգիբարյանը:
Վլադիմիր Վիսոցկիի բանաստեղծությունը նվիրված Ենգիբարյանին.
Ծաղրածուն գող էր. և ամեն անգամ
Տխուր պահեր էր միայն գողանում,
Իր պիտույքները՝ գրիմ, թե կեղծամ,
Ծաղրածուների ուրիշ նվիրում։
Ընդմիջումների լուսավոր պահին
Աննկատ, հանգիստ ու թեթևասահ
Հայտնվում էր նա հանդիսատեսին`
Երբեմն գլխին հիմար մի թասակ։
Մեռավ ծաղրածուն՝ վիշտ ու ցավ ուսած,
Որ տխուր մարդկանց հոգուց էր հանում։
Շատերը մեզնից սնապարծորեն,
Թե «Կապրենք այսպես և առանց նրա»,
Իսկ այդ նույն պահին խաղաղ, վեհորեն
Մոտենում էր նա… ձեռքերի վրա:
Կորավ, չքացավ՝ քամու շաչյուն էր.
Կատակ չի՞ սա էլ հրաշագործի…
Ծաղրածու էր նա, բայց թասակ չուներ,
Նրա թասակն այդ ես հնարեցի: