Найти тему

«Եղեք լավատես և մարդիկ կսկսեն հարգել ձեզ»

«Եղեք լավատես և մարդիկ կսկսեն հարգել ձեզ»

Մի օր, փոքրիկ Թոմաս Էդիսոնը դպրոցից վերադարձավ տուն և փոխանցեց մայրիկին ուսուցչի տված նամակը։
Մայրը, արցունքները աչքերին, բարձրաձայն կարդաց այն՝ 《Ձեր տղան հանճար է։ Այս դպրոցը շատ փոքր է, ոչ մի ուսուցիչ չի կարող նրան բավարար գիտելիք տալ, այդ պատճառով խնդրում ենք, որպեսզի դուք ինքներդ նրան ուսում տաք։》
Մի քանի տարի անց, մոր մեռնելուց հետո Էդիսոնը փորփրում էր ընտանեկան արխիվը։
Հանկարծ գտավ նամակն ու կարդաց այն՝
《Ձեր տղան մտավոր հետամնաց է։ Մենք չենք կարող նրան դասավանդել մի դպրոցում բոլորի հետ միասին։
Խնդրում ենք, որպեսզի դուք ինքներդ նրան ուսում տաք։》
Թոմասը մի քանի ժամ լաց եղավ, իսկ հետո գրանցում արեց իր օրագրում։

《Թոմաս Էդիսոնը մտավոր հետամնաց էր, բայց իր հերոսուհի մոր շնորհիվ դարձավ այդ ժամանակների հանճարը》