Հատված Արփիկի մահվան մասին-Լսե՞լ եք վերջին ցնցող նորությունը:Ասում են՝Չարենցն իր կնոջ գերեզմանն է բացել տվել:Չտեսնված բան է: -Ինչպե՞ս թե բացել է…Չի կարող պատահել: -Ճշմարիտ եմ ասում:Դա անցած գիշեր է արել:Այնտեղ է գնացել բանտապետի ու մի քանի ծառայողի հետ:Ընկել է գերեզմանաթմբի վրա,լաց է եղել:Իսկ թե հետո ինչպես է համոզել,որ դագաղը դուրս բերեն,միայն Աստծուն է հայտնի… -Այո,իրոք որ արտառոց դեպք է,-ասաց Աբովը՝քորելով ծոծրակը: -Ոչ թե արտառոց,այլ սարսափելի,-ուղղեց Դաբաղյանը:-Տեսնես ի՞նչ է մտքովն անցել… -Երբեք չես իմանա,-Ալազանը ակնոցը հանեց ու դրեց բաճկոնի գրպանը:-Նրանից ամեն ինչ կարելի է սպասել:Չարենցը մոլեգին խառնվածք է,իսկ նրա արարքները հանճարի տարօրինակություններ են… …Մատուցողը ետ եկավ,սեղանին շարեց սկուտեղով բերած ափսեներն ու շշերը:Բոլորը մի պահ լռեցին… …-Բայց դուք շարունակությունը լսեք,-դարձյալ զրույցն իր կողմը շրջեց Զարյանը:-Պատմում են նաեւ,թե այդ գիշեր Չարենցը բացված դագաղում դրել է կնոջ արծաթե մահադիմակն ու իր նոր բանաստեղծությունները՝շշի մեջ զմռսած:Ու այդպես էլ թաղել են… -Իսկ դա ի՞նչ