Երբ փորձում ես սփոփել որևէ մեկին, բավարար չէ ասել "մի անհանգստացիր"։ Փորձիր օգնել հետևյալ արտահայտությունների միջոցով․ 1. "Ես կարո՞ղ եմ ինչ-որ կերպ օգնել" Իրական օգնությունը շատ ավելին է, քան հազարավոր հանգստացնող խոսքերը։ Եթե տվյալ մարդը գտնվում է դժվար իրավիճակում՝ փորձեք օգնել նրան։ Այո, շատ հնարավոր է, որ դուք չեք կարող օգնել, սակայն նա կտեսնի, որ դուք իրոք ուզում եք օգնել, և ձեր հանդեպ վստահությունը կավելանա։ Նա կիմանա, որ կարող է հույս դնել ձեր վրա նաև ապագայում։ Եվ իհարկե, ինչը ամենակարևորն է, նա ինքը իրեն մենակ չի զգա։ 2. "Ես հասկանում եմ, թե դու հիմա ինչ ես զգում" Հիշեք, թե դուք ինչպես եք ինչ-որ հարցի շուրջ ցավ զգացել, մտածել, որ մենակ եք։ Երբ մենք վատ իրավիճակում ենք հայտնվում, թվում է, թե այդպիսի բան միայն մեզ հետ է հնարավոր, որ միայն մենք ենք այդպիսի մեծ ցավ զգում։ Եթե երբևէ հայտնվել եք նմանատիպ իրավիճակում՝ պատմեք նրան, թե ինչպես եք ինքներդ հաղթահարել։ Հավատացեք, դա նրան շատ կհանգստացնի, երբ կտեսնի, որ այդ խնդիրը լուծելի է, քանի որ ինքներդ արդեն իսկ օրինակն եք դրա։ 3. "
3 արտահայտություն, որոնք պետք է ասել "մի անհանգստացիր"-ի փոխարեն
21 марта 202021 мар 2020
103
1 мин