Սիրելի մարդուց բաժանումը՝ ցավոտ և մեղմ ասած ոչ դուրեկան գործընթաց է: Հաճախ ուղեկցվում է դեպրեսիաներով և համընդհանուր հիասթափությամբ: Չի լինի այլևս համբույրներ, քնքշանքներ, նվերներ և ռոմանտիկ անակնկալներ: Ներսում դատարկություն է իսկ արտաքուստ՝ կեղծ ժպիտ: Ինչպե՞ս հաղթահարել այդպիսի ցավը: Ահա 7 միջոց, որոնք կօգնեն կրկին կյանք վերադառնալ նրանց, ով բաժանվել է սիրելի մարդուց: 1. Տվեք Ձեզ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Բուժեք վերքերը՝ չնայելով ուրիշներին: Թող Ձեզ անհրաժեշտ լինի մեկ կամ երկու ամիս: Կարևորը, որպեսզի դուք կարողանաք լիովին հանգստանալ և թուլանալ: 2. Թույլ մի տվեք էմոցիաներին կառավարել Ձեզ Բաժանումից հետո դուք շատ խոցելի եք, այնպես որ կառավարեք Ձեր էմոցիաները: Տարբերակ գտեք բարկությունը դուրս մղելու համար, բայց ազատություն մի տվեք զգացմունքներին, որպեսզի դրանք ամբողջովին կուլ չտան Ձեզ: 3. Բաժանման մեջ մի մեղադրեք միայն Ձեզ Բաժանման պատասխանատվությունը միշտ ընկած է երկու զուգընկերների վրա: Չի կարող պատահել, որ մեկը լինի իդեալական, իսկ մյուսը իսկական սատանա: Մի կանգնեցրեք Ձեզ փա