Ո՞վ է իդեալական կինն ըստ Կենդանակերպի նշանի: Լավ տնային տնտեսո՞ւհի, հոգատար կի՞ն, հավատարիմ ուղեկի՞ց, անկրկնելի սիրուհի՞․․․ Հավանաբար թեկուզ մեկ անգամ կյանքում յուրաքանչյուր տղամարդ մտածել է այս մասին:
Եվ յուրաքանչյուր տղամարդ ունի իր պահանջների ցուցակը, որին պետք է համապատասխանի իդեալական կինը: Խոյ, Կարիճ, Կույս, Առյուծ, Ձկներ, Ջրհոս, Երկվորյակներ, Խեցգետին՝ յուրաքանչյուր կին ունի իր ուժեղ և թույլ կողմերը, և ուսումնասիրելով բնավորությունները ըստ Կենդանակերպի նշանի, կարելի կլինի ասել, թե կհամապատասխանի՞ նա ձեզ, արդյո՞ք հետաքրքիր և լավ կլինի Ձեզ համար միասին:
Խոյ
Խոյ-կինը ամբիցիոզ, զգացմունքային և ինքնավստահ լեդի է, որը չի ընդունի իր նկատմամբ ուշադրության պակասը և չի ների դավաճանությունն ու կոպտությունը։ Տղամարդու համար նա կանի ամեն բան, որպեսզի իր տղամարդը հարգանքի և բարձր կարգավիճակի արժանանա։
Երբեմն Խոյը կարող է անլուրջ թվալ, սակայն դա այդպես չէ։ Եթե Խոյը սիրում է, ապա ընդմիշտ։ Խոյ-կինը գեղեցիկ և խնամված է, զգացմունքային, հմայիչ և խորհրդավոր։
Ցուլ
Այս օրիորդի համար ամուսնությունը կյանքի կարևորագույն նպատակներից է։ Նա շատ ուշադիր է ամուսնուն ընտրելիս և գերազանց կին է համարվում։ Սակայն , եթե Ցուլի ամուսինը ամուսնալուծվելու ցանկություն հայտնի, դա ծայրահեղ բարդ կլինի։
Ցուլը կարողանում է հարթել անախորժությունները, լուծել խնդիրներն ու կոնֆլիկտները՝ վեճերից ու տարաձայնություններից խուսափելով։ Այս կինը կապահովի տան հարմարավետությունն ու ջերմությունը, սակայն փոխարենը հարգանք և նյութական բարեկեցություն կպահանջի։
Երկվորյակներ
Երազկոտ և ստեղծագործ այս էակը հրաշալի տնտեսուհի է, սիրող կին և հոգատար մայր։ Երկվորյակ-կանայք շատ պահաջկոտ են, քանի որ ամբողջությամբ տրվելով ընտանիքին, ցանկանում են ստանալ այն, ինչն իրենց համար անհրաժեշտ և կարևոր է։
Ամեն դեպքում, Երկվորյակները հիանալի տարբերակ են համարվում երկարատև հարաբերությունների և ամուսնության համար։ Բացի այդ, գեղեցիկ և խնամված կանայք են։
Խեցգետին
Խեցգետինները կրքոտ սիրուհիներ են և ռոմանտիկ էակներ, որոնք հեշտությամբ կարող են գրավել ցանկացած տղամարդուն։ Սակայն, օրինական կին դառնալով, ժամանակի մեծ մասը անցկացնում են երեխաների հետ։ Ինչ վերաբերում է հավատարմությանը, ապա Խեցգետինը արժանապես համարվում է ամենահավատարիմ նշաններից մեկը։
Տանը Խեցգետին կինը հրաշալի տնտեսուհի է, որի բնակարանում կարգուկանոն տիրում։ Բացի այդ, Խեցգետինը դեմ չէ ժամանակ առ ժամանակ երեկույթներ կազմակերպել ամուսնու գործընկերների կամ իր ընկերուհիների համար։ Սակայն հուսալ, որ Խեցգետինը հեշտությամբ կհրաժարվի իր սովորություններից, չարժե. այս նշանը բավական պահպանողական է։