«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է պատժվել տրանսֆերային կանոնադրությունը խախտելու համար: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն սկսել է հետաքննություն անցկացնել «քաղաքայիններ»-ի տրանսֆերային գործունեության վերաբերյալ: Եթե խախտումները հաստատվեն, Գվարդիոլայի թիմը նույնպես կարժանանա «Չելսի»-ի ճակատագրին:
Հիշեցնենք, որ «ազնվականներ»-ը զրկվել են առաջիկա 2 պատուհանների ընթացքում տրանսֆերներ իրականացնելուց: