Համաներումը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում, այն բացառապես մարդասիրական ակտ է. Ազգային ժողովում համաներման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Կառավարությունը նպատակ ունի համաներում հայտարարել Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ։ Զեյնալյանը վիճակագրություն հրապարակեց, ըստ որի՝ ներկայում քրեակատարողական հիմնարկներում կալանավորված ու դատապարտված 2880 անձ կա, բոլոր տեղերի կամ մահճակալների թիվը 5346 է։ Նախարարի պաշտոնակատարն առանձնացրեց նաև երկու քրեակատարողական հիմնարկներում առկա վիճակի մասին տվյալները. «Նուբարաշենում» առկա է 644 կալանավորված ու դատապարտված անձ, տեղերը 780 են, «Վարդաշենում» տեղերի քանակը՝ 339, դատապարտյալների ու կալանավորների թիվը՝ 155։ Սրանով Զեյնալյանը շեշտել է հանգամանքը, որ համաներումը քրեակատարողական հիմնարկները «բեռնաթափելու նպատակ չի հետապնդում, այն բացառապես մարդասիրական ակտ է»։ Նախարարի պաշտոն
Համաներումը բեռնաթափելու նպատակ չունի, բացառապես մարդասիրական ակտ է․ Զեյնալյան
31 октября 201831 окт 2018
1
1 мин