«S.O.S Սեւան» նախաձեռնության անդամները արդեն դիմել են խորհրդարան՝ խնդրելով հանդես գալ Սեւանա լճից ջրառի դեմ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշեց «Էկոլուր» ՀԿ տնօրեն Ինգա Զարաֆյանը՝ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ։ Ակցիայի մասնակիցները պահանջում են լճից լրացուցիչ ջրառի մասին կառավարության ներկայացրած օրինագիծը մերժել։ Զարաֆյանը պնդում է, որ իրենք ունեն այն բանի հաստատումը, որ հերթական ջրառը ոչ մի կերպ չի օգնելու Արարատի մարզի գյուղացիներին իրենց խնդիրների լուծման համար, քանի որ այդ կարգի խնդիրները կապված են ոչ թե ջրի լրացուցիչ ջրառի, այլ վատ կառավարման հետ։ «Քանի դեռ կառավարման հարցն ամբողջությամբ չի փոխվել, լրացուցիչ ջրառը չի փրկի այդ գյուղացիներին։ Երկրորդ՝ Սեւանում իրավիճան ակնհայտորեն վատթարացել է։ Այս ամենն ակնհայտ է...Այս տարի ոչ մի զբոսաշրջիկ չի եկել Սեւանի սարսափելի վիճակի պատճառով, քանի որ ոչ ոք չի ցանկանում ոլղալ կեղտոտ ջրում»,–հավելել է նա։ Նշենք, որ «S.O.S Սեւան» նախաձեռնության անդամները հանդես են գալիս «Սեւանա լճի էկոհամակա
Ոչ մի զբոսաշրջիկ չի եկել Սեւանի սարսափելի վիճակի պատճառով. բնապահպան
28 августа 201828 авг 2018
3
1 мин