14 подписчиков
⚡Ինչո՞ւ է արգելվում ՀՀ քաղաքացիների մուտքը որոշ երկրներ. ԱԳՆ-ն պարզաբանումը շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար
🔺Վերջին շրջանում ՀՀ ԱԳՆ–ն ստանում է դիմումներ, որ ՀՀ քաղաքացիները եվրոպական որոշ երկրների դեսպանություններից ստանում են շենգենյան վիզաներ, սակայն ժամանելով տվյալ երկիր՝ նրանց մուտքն արգելվում է։
🔺Վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել շենգենյան գոտու այն երկրի դեսպանությանը, որտեղ նախատեսվում է այցելությունը, իսկ մի քանի երկրներ այցելելու դեպքում՝ հիմնական (առավել երկար ժամկետով) այցելության երկրի դեսպանությանը։
🔺Շենգենյան վիզա ստանալուց հետո այցելության նպատակի, երկրի, ժամկետների և այլ պայմանների ցանկացած անհամապատասխանություն կամ հետագա չհիմնավորված փոփոխություն կարող է հանգեցնել Ձեր մուտքը տվյալ երկիր արգելելուն և տրված վիզան չեղարկելուն՝ ինչպես սահմանին, այնպես էլ նախքան մեկնումը։
Около минуты
25 августа