14 подписчиков
🔴Պուտինի այց Բաքու. հետաքրքիր փաստեր
Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինն իր պաշտոնավարման շրջանում ոչ մի անգամ Բաքու չի այցելել:
Սա Վլադիմիր Պուտինի յոթերորդ այցն է Բաքու:
Այս տարի Պուտինն ու Ալիևը հանդիպում են երրորդ անգամ:
Պուտինի այցն, իհարկե, նպաստելու է Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների զարգացմանը, բայց պրիմիտիվ կլինի խոսել Ադրբեջանի քաղաքականության շրջադարձի մասին: Ինչպես դիպուկ նկատել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ Ադրբեջանը չի շտապում «վերջնական ընտրություն» կատարել Ռուսաստանի և Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այլ ակտիվ քաղաքականությամբ բոլորի համար մեծացնում է իր ռազմավարական նշանակությունը:
Գրում է Սուրեն Սուրենյանցը
Около минуты
19 августа