Найти тему
14 подписчиков

❗️Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեծ գումարներ է պահանջել գործարարներից։ Հետագայում մեզ հայտնի դարձավ նաև, որ Հակոբյանը՝ Հայաստանում գործող ավելի քան հարյուր բիզնեսներից յուրաքանչյուրից մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջել։ Պահանջը ձևակերպվել էր որպես «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցելու ԱԿՆԿԱԼԻՔ։


Հետագայում Հակոբյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հրապարակելով իր այդ «նամակ-ակնկալիքը»։

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ այն գործարարները, որոնք հրաժարվել են կատարել Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը», ենթարկվում են խիստ ճնշումների։ Մասնավորապես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տվյալ գործարարներին պատկանող հիմնարկություններում իրականացնում է լայնածավալ գործողություններ, որոնք ուղեկցվում են պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց բերման ենթարկելով։

Մեզ տեղեկացրել են նաև, որ Աննա Հակոբյանի «ակնկալիքը» մերժած ընկերություններից մեկում մարդիկ բերման են ենթարկվել դիմակավորված անձանց կողմից՝ առանց որևէ բացատրության ու արժանապատվության կոպիտ ոտնահարմամբ։

Սրբազան պայքար
❗️Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեծ գումարներ է պահանջել գործարարներից։ Հետագայում մեզ հայտնի դարձավ նաև, որ Հակոբյանը՝ Հայաստանում գործող ավելի քան հարյուր բիզնեսներից
Около минуты