Ինչպես զորակոչի ընթացքում ստանալ տարկետում ՀՀ չվերադառնալով
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն, երբ զորակոչի ենթակա անձը բուժում է ստանում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և գտնվում է բժիշկների անմիջական հսկողության տակ կամ այդ զորակոչիկին տեղափոխումը հակացուցված է, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի որոշմամբ, զորակոչիկի փորձաքննությունը կարող է կատարվել զինվորական կոմիսարիատ ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
Այսինքն, զորակոչի ընթացքում, եթե զորակոչիկի առողջության և բժիշկների հսկողության տակ գտնվելու վերաբերյալ բժշկական փաստաթղթերը ներկայացվի զինկոմիսարիատ կամ ներկայացվի բժշկական փաստաթղթերը, որ նրա տեղափոխումը հակացուցված է, ապա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի որոշմամբ նշված փաստաթղթերն ուղարկվում են կենտրոնական բժշկական հանձնաժողով և հանձնաժողովի կողմից եզրակացություն է տրվում զորակոչիկի զինվորական ծառայության պիտանելիության հարցի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում տրվում է տարկետում)։
Около минуты
5 августа 2022