Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներից Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց
Պաշտպան Ռուբեն Մելիքյանը չցանկացավ հայտնել ախտորոշումը, որով նա տեղափոխվել է ԲԿ։ Պաշտպանն ընդգծեց՝ իր պաշտպանյալի բուժումը շարունակվում է, սակայն նրա առողջական վիճակն այնպիսին չէր, որ չէր կարող մասնակցել դատավարությանը, պարզապես պատշաճ ուղեկցում չի ապահովվել նրա համար։