Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվում են պետական հետապնդման գործիքներ, որոնք ակնհայտորեն օգտագործվում են չարաշահմամբ՝ միայն այն պատճառով, որ նա արտահայտվել է եկեղեցու օգտին և քննադատել է կառավարությանը, այս մասին հայտարարություն է տարածել աշխարհահռչակ փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը
«Կարելի է եզրակացնել, որ պարոն Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները բացահայտ հակասում են մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, և նրա շարունակական կալանքը ակնհայտորեն ապօրինի է»,-ասված է հայտարարության մեջ։