Найти тему
Հայաստանն այսօր

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի․ խոսնակ

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու, ֆեյսբուքի իր էջում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ»,- պարզաբանել է նա:

Ըստ խոսնակի՝ Անդրեասյանը կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը:

Անդրեասյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնն
զբաղեցնում է 2022 թվականի հոկտեմբերի 7-ից։ 

Հոկտեմբերի 1-ին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում էր
ներկայացրել։ Նա ընդգծել էր, որ խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: «Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»,- հայտնել էր Մինասյանը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում