Найти тему
Հայաստանն այսօր

Ֆրանսիայում թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա և ծեծել նրանց

Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի Դրոմ-Ադրեշ հայկական «Հոմենեթմեն» և Վալենսիայի «Բիրյուզա» ֆուտբոլային ակումբների խաղի ընթացքում թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա և ծեծել ու մարմնական վնասվածքներ են հասցրել նրանց, գրում է Nouvelles d'Arménie-ն։

Ըստ աղբյուրի՝ «Հոմենեթմենի» մի քանի խաղացող վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք: Zartonk Media-ն հավելել է, որ երկու հայ ֆուտբոլիստ հոսպիտալացվել է, նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Խաղացողներն ու ղեկավարները բողոքներ են ներկայացրել ոստիկանական բաժանմունք։

Պարբերականը տեղեկացրել է, որ նախնական ցուցմունքների համաձայն՝ «Բիրյուզայի» թե՛ ֆուտբոլիստների, թե՛ երկրպագուների կողմից հնչել են նաև ռասիստական և հակահայկական կոչեր։

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայկական թիմը հաղթում էր 2:0 հաշվով, ոստիկանությունը դադարեցրել է հանդիպումը, հավելել է Nouvelles d'Arménie-ն։

Հայ Դատի հանձնախումբը լուսանկար է հրապարակել, որտեղ «Բիրյուզայի» ֆուտբոլիստները գորշ գայլերի նշանով են։

-2

«Վաղուց ժամանակն է վերջ տալ այս ֆաշիստական կազմակերպությանը»,- հավելել է հանձնախումբը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում