Найти тему
Հայաստանն այսօր

Իրան և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Կովկասում տարածաշրջանային զարգացումները

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Կովկասում տարածաշրջանային զարգացումներին՝ քննարկելով միջազգային որոշ հարցերը, հայտնում է Իրանո ԱԳՆ -ն

Ըստ գերատեսչության՝ Ջեյհուն Բայրամովը և Սեյեդ Աբբաս Արաղչին ընդգծել են այդ նպատակով առկա կարողությունների կիրառման անհրաժեշտությունը։

Բանակցությունների ընթացքում Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետներն անդրադարձել են նաև Կովկասում տարածաշրջանային զարգացումներին՝ քննարկելով միջազգային որոշ հարցեր։

Կողմերը միմյանց հրավիրել են այցելել Թեհրան և Բաքու և ընդգծել երկկողմ հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը՝ շարունակելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխանակումը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում