Найти тему
Հայաստանն այսօր

Ժերար Դեպարդիեին ազատ են արձակել. հայտնի է նրա դատավարության օրը

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, ով ավելի վաղ ձերբակալվել էր ոստիկանության կողմից սեռական բռնության մեղադրանքով, ազատ է արձակվել կալանքից, տեղեկացնում է Коммерсантъ-ը:

Ժերար Դեպարդիեին սեռական բռնության մեջ մեղադրում են երկու կանայք։ Նրանց խոսքով՝ առաջին դեպքը տեղի է ունեցել 2014 թվականին «Մոգը և սիամացիները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երկրորդը՝ 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

75-ամյա դերասանը հերքում է բոլոր մեղադրանքները։ 2023 թվականի աշնանը France 2 հեռուստաալիքով հեռարձակվել է «Լրացուցիչ հետաքննություն» վավերագրական ֆիլմը, որում չորս կանայք պատմել են նաև Ժերար Դեպարդիեի կողմից սեռական բռնության մասին։ Անցյալ տարվա դեկտեմբերին ֆրանսիացի դերասանուհի Էլեն Դարոզը Ժերար Դեպարդիեին մեղադրել էր 2007 թվականին նկարահանման հրապարակում սեռական ոտնձգությունների մեջ:

Իսպանացի լրագրող Ռութ Բասան հայտարարել էր, որ Ժերար Դեպարդյեն իրեն բռնաբարել է 1995 թվականին: Դեպարդիեի նկատմամբ սեռական ոտնձգությունների գործով դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերին Ֆրանսիայում, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Փարիզի դատախազությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի ոստիկանությունը սեռական ոտնձգությունների գործով ձերբակալել է Դեպարդիեին:

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц